Բաժիններ՝

Նազարբաևը թվարկել է ժամանակակից աշխարհի երեք չարիքները

Tengri News-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է ՇՀԿ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին: Նազարբաևը հայտարարել է, որ ՇՀԿ-ը հանդիսանում է համաասիական բարեկեցության յուրօրինակ հիմնադրամ, որում պետք է համապատասխան մասնակցություն ունենա անդամ երկրներից յուրաքանչյուրը.

«Կազմակերպությունն առաջին հերթին աշխատում է կայունության համար, մեր միջև չկան տարածքային վեճեր: Մենք համատեղ պայքար ենք մղում ժամանակակից աշխարհի երեք չարիքի դեմ. անջատողականություն, ծայրահեղականություն ու ահաբեկչություն»:

Նազարբաևն ընդգծել է, որ Ղազախստանն աջակցում է ՇՀԿ-ի զարգացման բանկի ստեղծման նախաձեռնությանը, որն անհրաժեշտ է կազմակերպության գործունեության հետագա ընդլայնման համար: Բացի այդ, ՇՀԿ-ի շրջանակներում փոխգործակցության կարևորագույն ուղղություններից մեկն է համարվել տրանսպորտային համագործակցության զարգացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս