Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը խոստովանել է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ դաշինք է կնքել գյուլենականների հետ

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Բիրգյուլ Այման Գյուլերը խոստովանել է, որ կուսակցության ղեկավարությունն այս տարվա մարտի 30-ին երկրում անցկացված ՏԻՄ ընտրություններից առաջ դաշինքի մեջ է մտել Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման հետ:

Գյուլերի խոսքերով՝ ԺՀԿ-ի ու Գյուլենի շարժման միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ գյուլենականները ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեարկել են ԺՀԿ-ի օգտին: Գյուլերն այս հայտարարությունն արել է «Թուրքիայի Հանրապետության ու թուրք ազգի ապագայի համար ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք անել» խորագրով կոնֆերանսի ժամանակ:

ՏԻՄ ընտրություններում ԺՀԿ-ը հավաքել է քվեների մոտ 25.6 տոկոսը, մինչդեռ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ 43.4 տոկոսը: ՏԻՄ ընտրություններից հետո ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ԺՀԿ-ն չի ստացել այնչափ քվեներ, որչափ որ ակնկալում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս