Բաժիններ՝

TANAP գազատարն էներգետիկ «Մետաքսի ճանապարհն» է. Դավութօղլու

Mersinhaberler թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից կյանքի կոչվող «Անդրանատոլիական գազատարի» (TANAP) նախագիծը, հանդիսանում է էներգետիկ «Մետաքսի մեծ ճանապարհ»:

Դավութօղլուի խոսքերով՝  TANAP գազատարը տարածաշրջանի ամենահաջող նախագծերից մեկն է: Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են տնտեսական մասշտաբային նախագծեր, որոնցից մեկն էլ TANAP-ն է:

TANAP գազատարը պլանավորված է շահագործման հանձնել 2018 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է 10-11 միլիարդ խորանարդ մետր: Սկզբնական շրջանում նրա տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր: Այժմ ԵՄ-ը ցանկանում է, որ այդ ցուցանիշը հասցվի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս