Գևորգ Կոստանյանը՝ Անդրանիկ Միրզոյանի բնակարանում կատարված խուզարկության մասին

Օրերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են կատարել ՀՀ Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի բնակարանում։ Այսօր լրագրողները ՀՀ գլխավոր դատապազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը։ Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց. «Որևէ կոնկրետ գործի առնչությամբ, ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի խոսել։ Այնուամենայնիվ, այս կամ այն անձի բնակարանում կամ բնակարան համարվող այլ շինություններում և հիմնարկներում խուզարկությունները դատավարական ընթացակարգեր են, և քննչական պարտադիր գործողություններ, և կոնկրետ քրեական գործերի շրջանակներում իրականացվում են այդ գործողությունները։ Ընդամենն այսքանը։

Այսինքն՝ ոչ անձի հետ կապված, ոչ կոնկրետ քրեական գործի հետ կապված ես որևէ բան նպատակահարմար չեմ համարում այս պահին խոսել»։ Լրագրողի հարցին՝ արդյոք ճի՞շտ են խուզարկության մասին տեղեկությունները, դատախազը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ տեղեկությունը ճիշտ կլինի ճշտեք տեղեկություն հրապարակող սուբյեկտից»։

Տեսանյութեր

Լրահոս