Դոնբասի հակամարտության ժամանակ զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 917 զինծառայող
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 917 զինծառայող, ևս 3318 զինծառայող վիրավորվել է: Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Վիկտորյա Կուշնիրը:
Դեկտեմբերի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նախաձեռնությամբ հակաահաբեկչական գործողության ուժերի բոլոր դիրքերում ներդրվել է հրադադարի ռեժիմ, որը, սակայն, ժամանակ առ ժամանակ խախտվում է: