ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերակառուցման քաղաքականություն. Գորբաչով
Russia Today-ի փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերակառուցման քաղաքականություն. «ԱՄՆ-ն ունի որոշակի իրավունք, որպեսզի արտահայտի ծանրակշիռ խոսքեր ու ձեռնարկի ինչ-ինչ որոշումներ, որոնք բխում են համայն աշխարհի շահերից:
Սակայն եթե ԱՄՆ-ը նաև ցանկանում է լինել առաջնորդ, ապա նա չպետք է լինի միանձնյա առաջնորդ: Նրանք դա կարող են անել մյուս երկրների հետ փոխգործակցությամբ, որովհետև ներկայումս առաջնորդ լինելը հնարավոր է միայն փոխգործակցությամբ. գործընկերային առաջնորդություն կամ հավաքական առաջնորդություն»:
Գորբաչովն ընդգծել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիները չեն ցանկանում պատերազմներ, դեպի ուր նրանց տանում է իրենց կառավարությունը, սակայն ամերիկացիներին դժվար է ապրել իրենց հասարակությունում, ուր ստեղծվել են ուժեղ մեխանիզմներ. «Նրանց անհրաժեշտ է վերակառուցում: Ես դա կարող եմ կրկնել նաև այժմ»: