Բաժիններ՝

Մենք պարտավոր ենք մինչև վերջ պաշտպանել ազգային շահերը. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման ներկայացուցիչների դեմ մեկնարկած ձերբակալությունների ալիքը և մասնավորապես Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի ձերբակալությունը.

«Թուրքիայի հակապետական կառույցները պատասխան են տալու ժողովրդի ու պատմության առջև: Նախագահին ու վարչապետին գաղտնալսողներն ու պետական կառույցներ ներթափանցողները պետք է հասկանան, որ իրենց գործողությունները կունենան հետևանքներ»:

Դավութօղլուի խոսքերով՝ գյուլենականներն անգամ փորձել են կառավարության դեմ գործողություն կազմակերպել՝ ներթափանցելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպություն (MIT). «Մենք պարտավոր ենք մինչև վերջ պաշտպանել ազգային շահերը, ինչը հանձնարարված է մեզ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս