Բաժիններ՝

OPEC-ը չի կրճատի նավթի արդյունահանման ծավալը, եթե անգամ մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 40 դոլարի. Bloomberg

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) չի կրճատելու նավթի արդյունահանումը և չի պատրաստվում առաջիկա երեք ամիսներին գումարել արտակարգ նիստ, անգամ եթե մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 40 դոլարի:

Այս մասին Դուբայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուխաիլ ալ-Մազրուին. «Մենք չենք փոխելու մեր դիրքորոշումը հետագա գնանկման դեպքում: Մենք չենք պատրաստվում ազդել գների վրա: Շուկան պետք է կարգավորվի ինքնաբերաբար: Դեռ պետք է սպասել առնվազն մեկ եռամսյակ և հետո միայն քննարկել OPEC-ի արտակարգ հանդիպման հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031