Բաժիններ՝

Պորոշենկոն Մերկելի ու Օլանդի հետ քննարկել է Դոնբասի հարցը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Դոնբասում տիրող իրավիճակը: Նրանք ընդգծել են, որ թեև դեկտեմբերի 9-ին հրադադարի ռեժիմի մասին հայտարարումից հետո նվազել են հրետակոծությունները, այնուամենայնիվ դեռ տեղի չի ունեցել բաժանարար գծից զորքերի ու ծանր սպառազինության հետ քաշում:

Պորոշենկոն կարևորել է բոլոր պատանդներին ազատ արձակելուն հասնելը, որոնց թիվն այսօր կազմում է ավելի քան 600 մարդ: Պորոշենկոն, Մերկելն ու Օլանդը համաձայնվել են, որ եռակողմ շփման խումբը պետք է հանդիպի հնարավորինս արագ՝ հետագայում կյանքի կոչելու համար Մինսկյան պայմանավորվածությունների բոլոր կետերը, որոնք ճանապարհ են հարթում Դոնբասի հակամարտության ապաէսկալացման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման համար:

Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ են արտահայտվել նորմանդական ձևաչափով երկխոսության շարունակման օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս