Բաժիններ՝

Աֆղանստանի պատերազմն ԱՄՆ-ում հարկեր վճարողների համար արժեցել է 1 տրիլիոն դոլար. The Financial Times

Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ Աֆղանստանի պատերազմը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի պատմության մեջ արտերկրի հակամարտությանը ամերիկյան զորքերի ամենատևական մասնակցությունը, ԱՄՆ-ում հարկ վճարողների համար արժեցել է 1 տրիլիոն դոլար և կպահանջի ևս մի քանի հարյուր միլարդ դոլար այս ամիս դրա պաշտոնական ավարտից հետո:

Այս մասին են վկայում անկախ հետազոտողների հաշվարկներն ու գնահատականները: Դրանց համաձայն՝ 13-ամյա Աֆղանական հակամարտության ծախսերի մոտ 80 տոկոսը բաժին է ընկնում Բարաք Օբամայի նախագահությանը, ով իշխանության գալուց հետո 2009 թվականին մեծացրեց Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայությունը:

Պենտագոնին կարող է անհրաժեշտ լինել ևս 120 միլիարդ դոլար՝ 2016-2019 թվականներին Աֆղանստանում օպերացիաների համար, սակայն վերջնական գումարը կախված կլինի ապագա առաքելությունից, որը պետք է հստակեցնի Սպիտակ տունը: Թերթը հիշեցնում է, որ հետազոտություններից մեկի համաձայն՝ Իրաքի պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 1.7 տրիլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս