Բաժիններ՝

Եգիպտոսում մեկնարկել է Մուրսիի 438 կողմնակցի նկատմամբ դատավարությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եգիպտական դատարանի առջև կանգնել է 438 մարդ, որոնք մեղադրում են 2013 թվականի ամռանն ընդիմության ելույթների կոշտ ճնշման մեջ:

Առաջին գործը հարուցվել է Մինյա նահանգում երեք ոստիկանի սպանության փաստով: Տվյալ գործով անցնում է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի 139 համակիր: Երկրորդ գործով անցնում է «Մուսուլման-եղբայրների» 299 անդամ, որոնք մասնակից են Դամանհուր քաղաքում 5 մարդու զոհվելուն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի դատարանը մահվան է դատապարտել 188 մարդու՝ կապված «Մուսուլման-եղբայրների» ցույցերի ճնշման ժամանակ 13 ոստիկան սպանելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս