Բաժիններ՝

Մաքսային միության պաշտպանիչ միջոցներից հետո Ուկրաինան կարող է կորցնել 15 միլիարդ դոլար. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան կարող է կորցնել մինչև 15 միլիարդ դոլար, երբ Մաքսային միության երկրները միջոցներ կձեռնարկեն իրենց շուկան պաշտպանելու ուղղությամբ՝ կապված եվրոասոցացման հետ.

«Բնականաբար մենք կձեռնարկենք պատասխան միջոցներ, որոնց արդյունքը կդառնա ուկրաինական ապրանքների արտահանման արմատական նվազեցումը Ռուսաստան, Բելառուս ու Ղազախստան: Տվյալ դեպքում Կիևի կորուստները կարող են կազմել մինչև 15 միլիարդ դոլար»:

Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանում ուկրաինացիների վաստակած գումարի կորուստը կարող է կազմել 11-13 միլիարդ դոլար, Ուկրաինայի ՀՆԱ-ի մոտ 7 տոկոսը: Նրա խոսքերով՝ սեզոնային աշխատանքների ժամանակ Ռուսաստան է ժամանում մոտ 6 միլիոն ուկրաինացի, իսկ այս տարվա սկզբից երկիր է ժամանել արդեն 4 միլիոն մարդ, և որ շատ ուկրաինացիների համար Ռուսաստանում աշխատելը գոյատևման միակ աղբյուրն է.

«Եվ միայն Ուկրաինայի գործողությունների շնորհիվ Ռուսաստանը հարկադրված կլինի փակել այդ աղբյուրը: 2015 թվականի հունվարի 1-ից ուկրաինացի աշխատավորները Ռուսաստանում չեն ստանա աշխատանքային արտոնագիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս