Յացենյուկը Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Բրյուսել կատարելիք այցի շրջանակներում դեկտեմբերի 15-ին կայցելի ՆԱՏՕ-ի շտաբ բնակարան: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունը:
Դա կլինի Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի երկրորդ այցը ՆԱՏՕ-ի շտաբ բնակարան: Նրա առաջին այցը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտին: Իսկ ահա դրանից առաջ էլ գրանցվել է ավելի քան հնգամյա դադար. 2008 թվականին Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն է այցելել ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան:
Յացենյուկը Բրյուսելում երեկոյան կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, ինչից հետո կմասնակցի Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի աշխատանքներին և հանդիպումներ կունենա ԵՄ-ի ինստիտուտներում: