Բաժիններ՝

Պուտինը ճանաչվել է France Presse-ի վարկածով «Տարվա ամենաազդեցիկ մարդ»

France Presse լրատվական գործակալությունը հրապարակել է իր վարկածով տարվա ամենաազդեցիկ անձանց վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Գործակալության լրագրողների անցկացրած հարցման արդյունքներով կազմված վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է 10 մարդ:

Հարցումն անցկացրել են գործակալության 380 աշխատակիցներ: Գործակալություն ընդգծել է, որ Ղրիմի բռնակցման ու Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Արևելքի ու Արևմուտքի հարաբերություններն ապրում են վերջին քառորդ դարում` Բեռլինյան պատի անկումից հետո, իրենց վատագույն ճգնաժամը:

Գործակալությունը նշել է, որ Ռուսաստանի 62-ամյա նախագահ Վլադիմիր Պուտինն այդ դիմակայության կենտրոնական խաղացողն է, որը յուրաքանչյուր պահի կարող է վերածվել «Սառը պատերազմի»:

Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, իսկ երրորդ տեղում Նիգերիայի Չիբոկ շրջանի աշակերտուհիները, որոնց առևանգել էին «Բոկո Հարամ» իսլամական արմատական խմբավորման զինյալները:

Վարկանիշային աղյուսակում երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու պակիստանցի իրավապաշտպան Մալալ Յուսուֆզայը, ով ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են նաև Հոնգկոնգի ցուցարարների առաջնորդ Ջոշուա Վոնգը, «Իսլամական պետության» կողմից մահապատժի ենթարկված Ջեյմս Ֆոուլիի ծնողները` Ջոնն ու Դայանը, հարավաֆրիկացի մարզիկ Օսկար Պիստորիուսը, «Կապիտալը 21-րդ դարում» գրքի հեղինակ ու Alibaba առևտրային օնլայն հարթակի հիմնադիր Թոմաս Պիկետին, Bloomberg գործակալության վարկածով Ասիայի ամենահարուստ մարդ Ջեկ Ման:

France Presse լրատվական գործակալության նախորդ տարվա վարկանիշային աղյուսակը գլխավորել էր ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով ապաստան էր ստացել Ռուսաստանում, երկրորդ տեղը զբաղեցրել էր Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, իսկ երրորդ տեղում պակիստանցի իրավապաշտպան Յուսուֆզայը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս