Բաժիններ՝

Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է 4634 մարդ. ՄԱԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ը հրապարակել է Ուկրաինայի հակամարտության ժամանակ զոհվածների թվաքանակի մասին տվյալներ: ՄԱԿ-ի հաշվարկներով` զոհերի թիվը հասնում է ավելի քան 4600-ի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի` հումանիտար հարցերի համակարգման վարչությունում:

ՄԱԿ-ի հաշվարկներով` ընթացիկ տարվա ապրիլի կեսերից սկսած` Ուկրաինայի հարավ-արևելքում զոհվել է 4634 մարդ, որոնցից 298-ը մալայզիական «Բոինգի» ուղևորներն են, որը Դոնեցկի մոտ կործանվեց հուլիսի 17-ին: Բացի այդ, վիրավորվել է 10.342 մարդ:

Վերջին գնահատականների համաձայն` մոտ 5.2 միլիոն մարդ բնակվում է հակամարտության գոտում, 567.956 մարդ դարձել է փախստական` լքելով երկիրը: Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են 2014 թվականի ապրիլից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031