Պետք է սպասել Մեդվեդևի այցին

«Առաջիկա օրերին Ղազախստան է այցելելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ենթադրում եմ, որ բացի նավթագազային ոլորտում համագործակցության հարցերից, նա կքննարկի նաև ԵՏՄ-ի հետ կապված թեմաներ: Բացի Հայաստանից որոշվում է նաև Ղրղզըստանի անդամակցության հարցը, որին ՌԴ-ն նույնպես հրավիրել է միություն: Ես կարծում եմ, որ չնայած բոլոր սկզբունքային հարցերին, որ Ղազախստանը դնում էր ԵՏՄ-ին Հայաստանի ինտրեգրման հետ կապված, չի կարելի Ղազախստանը դիտարկել որպես այդ ինտեգրացիայի հակառակորդ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանյան Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:

Ըստ նրա՝ Ղազախստանը չի փորձի արգելափակել ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց պետք է սպասել Մադվեդևի այցին, որի արդյունքներով պարզ կլինի, թե ինչպես կընթանան զարգացումները. «Հստակ է, որ կան որոշակի փաթեթային պայմանավորվածություններ: Այցը հենց այնպես չէ այժմ տեղի ունենում: Խոսքը բազմամիլիոնանոց համատեղ նախագծերի մասին է, և որևէ անախորժություն հարկավոր չէ ոչ մեկին: Հակառակը: Իսկ Հայաստանի ինտեգրման ձգձգումը կարող է մթագնել գործընթացը և ցույց տալ փոխհամաձայնության բացակայությունը, որի մեջ ոչ մի կողմն այժմ հետաքրքրված չէ: Ես timeout կվերցնեի: Ո՞վ գիտե, թե ի՞նչ կպարզվի այս այցի ընթացքում: Գուցե իսկապես ինչ-որ լուրջ տարաձայնություններ կան ոչ միայն ինտեգրացիոն հարցերում: Չնայած քիչ հավանական է, բայց սատանան գիտե»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս