Բաժիններ՝

Ղրիմի ու Կուբանի միջև կարող է կառուցվել ճոպանուղի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի Առևտրա-արդյունաբերական պալատն առաջարկել է դիտարկել Կերչի նեղուցի վրայով ճոպանուղու կառուցման հարցը, որը թերակղզին կկապի Ռուսաստանի մնացյալ հատվածի հետ, քանի դեռ չի կառուցվել ավտոմոբիլային կամուրջը:

Ղրիմի Առևտրա-արդյունաբերական պալատն անհրաժեշտ է համարել տրանսպորտային խնդիրների լուծման համար նոր մոտեցումներ փնտրելը, և դրա հետ կապված՝ առաջ է քաշել ճոպանուղու կառուցման հարցը: Խոսքը գնում է Կերչի նեղուցի վրայով բեռնատար ու ուղևորատար ճոպանուղու համալիր կառուցելու մասին:

Ճոպանուղու երկարությունը կազմելու է 4.5 կիլոմետր, այն անցնելու է ծովի մակարդակից 70 մետր բարձրության վրա: Առևտրա-արդյունաբերական պալատը կարծում է, որ համալիրի կառուցումը կարելի է իրականացնել 1-2 տարում:

Ներկայումս Ղրիմի թերակղզուց ցամաքային երթուղով Ռուսաստան կարելի է հասնել միայն Ուկրաինայի տարածքով: Ռուսաստանի իշխանությունները պլանավորում են մինչև 2021 թվականը կամուրջ կառուցել Կերչի նեղուցի վրա, իսկ մինչ այդ Ղրիմը Կրասնոդարի երկրամասին կապում է Կերչի լաստանավային անցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս