Եվրախորհրդարանը Վրաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի դեկտեմբերի 17-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը Վրաստանի ու ԵՄ-ի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու է դեկտեմբերի 17-ին: Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանն անցկացվելու է դեկտեմբերի 15-21-ին:

Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն Վրաստանի վերաբերյալ, ուր զեկուցողի դերում հանդես կգա Անդրեյ Մամիկինը: Պլանավորված է, որ դրանից հետո տեղի կունենա Ասոցացման համաձայնագրի վավերացումը:

Վրաստանի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրվել է 2013 թվականին և ստորագրվել է 2014 թվականի հունիսի 27-ին:

Տեսանյութեր

Լրահոս