Բաժիններ՝

Մրցանակներ՝ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով հրապարակումների համար

Այսօր տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 12-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպել են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 36 լրագրողական աշխատանքներ: «Լրագրողական հոդված» անվանակարգում առաջին մրցանակը ստացավ «168 Ժամ» թերթ ի լրագրող Լիլիթ Ավագյանը իր՝ «Մի լավ ծիծաղեցինք աղջկա վրա։ Հետո՞…» վերտառությամբ հոդվածի համար: ԵՐկրորդ մրցականը տրվեց «Առավոտ» թերթի լրագրող Լուսինե Բուդաղյանին՝ «Ներառական կրթությունը «սրերով» ընդունած ուսուցիչներն այսօր այդ երեխաներով հպարտանում են» հրապարակման համար:

Իսկ երրորդ մրցանակը ստացավ «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Ադամյանը՝ «Միջավայրն եմ հարմարեցնում ինձ» հոդվածի համար։

mrcanak (2)

«Հեռուստատեսային» անվանակարգում առաջին մրցանակը տրվեց ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Կարեն Խաչատրյանին, երկրորդը՝ Հանրային հեռուստաընկերության լրագրող Արմինե Ուդումյանին, երրորդը՝ «ՍիվիլՆեթի» լրագրող Տաթևիկ Ղազարյանին:

Հատուկ մրցանակը շնորհվեց Hetq.am-ում հրապարակված «Չնայած ինձ կոչեցին Վրեժ, բայց ես էությամբ Վիտալի եմ՝ ներսումս կյանքը եռում է» Մանե Գրիգորյանի հրապարակած հոդվածի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս