Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում ընդունել է Հովիկ Աբրահամյանին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հանդիպել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որի ժամանակ քննարկել է տնտեսական ու մշակույթի ոլորտի հարցեր:

Հայաստանի վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել երեկ: Նույն օրը Աբրահամյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ:

Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը հայտնել է, որ հանդիպման ժամանակ Աբրահամյանն ու Մարգվելաշվիլին հիմնականում քննարկել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հարցը: Քննարկվել է նաև առևտրային-տնտեսական ու հումանիտար-մշակութային ոլորտներում Հայաստանի ու Վրաստանի միջև համագործակցության հարցը:

«Տետ-ա-տետ» ձևաչափով հանդիպումից հետո Վրաստանի նախագահը հայկական պատվիրակությանը հրավիրել է պաշտոնական ճաշի: Հայկական պատվիրակությունը Վրաստանը լքելու է դեկտեմբերի 12-ին:

10342803_371375506364062_2765484703371989189_n

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031