Բաժիններ՝

Բաքուն գերբնակեցված է. Ադրբեջանի 9 միլիոն բնակիչներից 4 միլիոնն ապրում է այստեղ. Նարիման Աղաև

Echo.az-ի փոխանցմամբ՝ Բաքուն այսօր գերբնակեցված է. Ադրբեջանի 9 միլիոնանոց բնակչության 4 միլիոնը բաժին է ընկնում Բաքվին: Այս մասին հայտարարել է Կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի նախագահ Նարիման Աղաևը: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում կան մի շարք բնակավայրեր, որոնք բնակեցված չեն, իսկ ահա Բաքվի ենթակառուցվածքները նախատեսված են 1-1.5 միլիոն մարդու համար.

«Բանն այն է, որ ֆինանսների ու եկամուտների հիմնական զանգվածը ձևավորվում է Բաքվում: Դրա համար էլ շրջանների բնակչության հիմնական զանգվածն աշխատանք փնտրելու համար գալիս է հենց մայրաքաղաք: Դրա վառ օրինակն է մարդկանց վիթխարի խմբերը, որոնք առավոտյան գնում են աշխատանքի:

Քանի դեռ Բաքվից դուրս բնակվողների համար չեն ստեղծվել բավարար քանակությամբ աշխատատեղեր, այս (Բաքվի գերբնակեցվածության) խնդիրը լուծում չի ստանա: Այսօր շատ կարևոր է երկրի շրջանների տնտեսական զարգացումը, քանի որ շրջաններում սոցիալական զարգացումն արդեն իսկ բավական ցածր է:

Սակայն դեռ ամենահիմնական խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ չձգտեն գալ Բաքու: Ինչ վերաբերում է օտարազգիներին, որոնք բնակվում են մեր քաղաքում, ապա նրանց թիվն այնքան էլ մեծ չէ՝ 10.000 մարդուց էլ պակաս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031