Բաժիններ՝

ԱՄՆ սենատն Օբամային թույլատրել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը նախագահ Բարաք Օբամային իրավունք է տվել Ռուսաստանի դեմ՝ անարգել նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Բացի այդ, փաստաթուղթը թույլատրում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:

Մասնավորապես, օրենքը նախատեսում է սահմանափակումներ մտցնել օտարազգի ներկայացուցիչների դեմ, եթե ԱՄՆ նախագահը հստակեցնի, որ նրանք խոշոր ներդրումներ են կատարում ռուսական որոշակի նախագծերում, որոնք կապված են նավթային ոլորտի հետ:

Մասնավորապես, կարող են պատժամիջոցներ սահմանվել «Գազպրոմի», «Ռոսօբոռոնէքսպորտի» և ռուսական այլ ընկերությունների նկատմամբ: Փաստաթուղթը նախատեսում է 2015 թվականին Ուկրաինային հատկացնել 350 միլիոն դոլարի ռազմական ուղիղ օգնություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031