Բաժիններ՝

Կանանց վիճաբանությունն ավարտվել է քարի հարվածով

Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի ծոծրակային շրջանի սալջարդ, մակերեսային պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1972 թ. ծնված Ջուլիետա Ն.-ին:

Մեկնած օպերատիվ խմբին Ջուլիետա Ն.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, Նուբարաշեն 4-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 1968 թ. ծնված Վեներա Գ.-ն քարով հարվածել է իր գլխին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս