Նոր «Հարավային հոսքը» կարող է անվանվել «Թուրքական հոսք». Էրդողան
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Հարավային հոսք» գազատարի փոխարեն կառուցվելիք նոր գազատարը, որը պետք է Ռուսաստանից հասնի Թուրքիա, կարող է անվանվել «Թուրքական հոսք»: Այս մասին երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը.
«Նախագահ Պուտինի առաջարկով մենք որոշել ենք, որ նոր «Հարավային հոսքը» կարող է անվանվել «Թուրքական հոսք»: Այն Ռուսաստանից Սև ծովի հատակով ու Թուրքիայի տարածքով հասնելու է Հունաստանի հետ սահման: Թուրքիան ու Եվրոպան կվերցնեն այնքան գազ, որքան որ լինի դրա կարիքը: Այդպիսով, Թուրքիան կվերածվի ողջ տարածաշրջանի էներգետիկ հանգույցի»:
Ռուսաստանը «Հարավային հոսք» գազատարի նախագծի իրագործումից հրաժարվել է դեկտեմբերի 1-ին՝ Պուտինի թուրքական այցի արդյունքներով: