Բաժիններ՝

Անգելա Մերկելը հերթական անգամ վերընտրվել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավարի պաշտոնում

Euronews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Անգելա Մերկելն արդեն 8-րդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավարի պաշտոնում: Կուսակցությունը գերակա դիրքեր ունի Գերմանիայում իշխող դաշինքում:

Մերկելը գրանցել է պատմության մեջ լավագույն արդյունքներից մեկը՝ հավաքելով համակիրների քվեների 96.7 տոկոսը: Իր ելույթում Մերկելը պատասխանել է քննադատներին, ովքեր նրան մեղադրում են Ուկրաինայի ճգնաժամի հարցում անվճռական քաղաքականություն վարելու մեջ.

«Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Ուկրաինայում, հարցեր է առաջացնում Եվրոպայի խաղաղության կարգի մասին: Ռուսաստանը շարունակում է խախտել միջազգային իրավունքը: Հարևան երկրները հանկարծակի գործընկերներից վերածվել են ազդեցության գոտու:

Մենք չենք կարող հաղթահարել այդ խնդիրները, եթե ուղիղ չխոսենք դրանց մասին: Մենք մշտապես հանդես ենք եկել նման կերպ ուղիղ արտահայտվելու օգտին»: Մերկելը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն մինչև հակամարտության ամբողջական կարգավորում:

Մերկելը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը գլխավորում է 2000 թվականից: Ներկա դրությամբ նրա համբավը շատ բարձր է ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ ընդհանրապես Գերմանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս