Մոբիլիզացիայի արդյունքը

Այսօր տեղի ունեցած եռյակի հանրահավաք երթը պետք է ցույց տար, թե ինչ արդյունք է տալիս Համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորումը, և որքանով է այդ շտաբների ձևավորումն ազդել շարժման կազմակերպչական ռեսուրսների ավելացման վրա: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո, անցած մեկուկես ամսվա ընթացքում եռյակը զբաղված է եղել մարզերում նման շտաբներ ձևավորելով, որի նպատակն ավելի մեծ զանգվածներ մոբիլիզացնելը պետք է լիներ:

Սակայն դատելով այսօրվա հանրահավաք-երթի մասնակիցների քանակից` շտաբների աշխատանքն այնքան էլ արդյունավետ չի ընթանում: Չնայած հնարավոր է, որ Համաժողովրդական շարժման առաջնորդներն այնքան էլ չէին կարևորել այսօրվա միջոցառումը` խնայելով շարժման նյութական և կազմակերպչական ռեսուրսները:

Միջոցառումը չկարևորելու մյուս ապացույցն էլ այն էր, որ դրան չէին մասնակցում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Բայց հրապարակի սակավամարդությունն ազդել էր կազմակերպիչների վրա. ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանն անդրադառնալով դրան` հայտարարել է. «Կարևորը մարդկանց քանակը չէ, այլ որակը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031