Բաժիններ՝

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են ուժեղացնել եռակողմ համագործակցությունը. Չավուշօղլու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը մտադիր են ուժեղացնել եռակողմ համագործակցությունը: Այս մասին այսօր Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

Նա հիշեցրել է, որ այսօր Կարսում տեղի է ունենալու Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կողմերը մտադիր են քննարկել են այնպիսի նախագծերի իրագործման շրջանակներում համագործակցության հարցը, ինչպիսիք են «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) և «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին (ԲԹԿ):

Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև քաղաքական ու տնտեսական հարցեր: Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Տրապիզոնում, երկրորդ հանդիպումը՝ 2013 թվականի մայիսի 28-ին, Բաթումում, իսկ երրորդ հանդիպումը՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, Գյանջայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031