Բաժիններ՝

Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ամեն տարի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ անցկացնելու շուրջ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ամեն տարի անցկացնել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ, որը կնախագահեն երկու երկրների վարչապետները: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:

Համապատասխան որոշումն ընդունվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլու հանդիպումների արդյունքներով: Բերուչաշվիլին Թուրքիա է մեկնել երեք և քննարկել է երկու երկրների համագործակցության զարգացման հարցեր:

Ընդգծվել է, որ Վրաստանի ու Թուրքիայի միջև առկա են բարիդրացիական ու գործընկերային հարաբերություններ, որոնց խորացման հարցը քննարկվելու է նոր ձևաչափով՝ Համագործակցության բարձր խորհրդի նիստում: Այդ նիստերը հերթականությամբ կանցկացվեն Վրաստանում ու Թուրքիայում:

Կարսում այսօր անցկացվում է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս