Վրացական կողմը Ժնևյան բանակցությունների 30-րդ փուլում կբարձրացնի Ռուս-աբխազական պայմանագրի հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 9-10-ին Ժնևում անցկացվում է ռուս-վրացական բանակցությունների 30-րդ փուլը: Վրացական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիթ Դոնդուան:

Վրաստանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Դավիթ Կերեսելիձեն հայտարարել է, որ բանակցությունների ժամանակ վրացական կողմն անպայմանորեն բարձրացնելու է ռուս-աբխազական դաշնակցային պայմանագրի հարցը՝ բողոք հայտնելով այդ կապակցությամբ:

Դոնդուան հայտարարել է, որ Ժնևյան ձևաչափով բանակցությունների շարունակումը համարում է հաջողություն. «Մենք այդ ձևաչափն օգտագործում ենք նրա համար, որպեսզի ողջ սրությամբ բարձրացնենք այսպես կոչված պայմանագրի հարցը և լսենք այդ կապակցությամբ Ռուսաստանի ու օկուպացված Աբխազիայի դիրքորոշումները»:

Տեսանյութեր

Լրահոս