Հարցազրույցի ժամանակ վատթարացել է Անգելա Մերկելի ինքնազգացողությունը
Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ ZDF և ARD հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ վատթարացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը: Հարցազրույցը հարկադրված են եղել ընդհատել և վերսկսել որոշ ժամանակ անց:
Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ կանցլերը հանկարծակի վատ է զգացել իրեն, ինչից հետո ստիպված է եղել սնվել, խմել ու դրանից հետո նոր շարունակել հարցազրույցը:
Մերկելն այդ հարցազրույցը տվել է Քյոլնում, ուր կայացել է նրա «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարը: Ակնկալվում է, որ համագումարի արդյունքներով Մերկելն 8-րդ անգամ անընդմեջ կվերընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում: Այլ թեկնածուներ չկան: