Կալանավորը ծխախոտի ֆիլտրով վնասել է ինքն իրեն. «Փաստինֆո»
                                    Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Գարեգին Ավետիսյանը կտրել է դաստակը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կալանավորն ինքնավնասումը կատարել է ոստիկանության Ապարանի բաժնի ՁՊՎ տեղափոխվելիս ավտոմեքենայից դուրս գալիս՝ հատուկ պահպանվող տարածքում:
Հետաքրքիրն այն է, որ ինքնավնասումը կատարվել է ծխախոտի ֆիլտրից պատրաստված սուր առարկայով: Նրան ցուցաբերվել է բուժօգնություն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    