Ուկրաինան կես տարվա ընդմիջումից հետո սկսել է բնական գազ ներկրել Ռուսաստանից
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան կես տարվա ընդմիջումից հետո սկսել է բնական գազ ներկրել Ռուսաստանից: Այս մասին հայտնել է «Ուկրտրանսգազ» պետական ընկերությունը:
Ռուսական գազի մատակարարման օրական ծավալը կազմում է 43.5 միլիոն խորանարդ մետր: Օրեր առաջ «Նավթոգազ» ընկերությունը 378 միլիոն դոլարի կանխավճար էր տվել ռուսական «Գազպրոմին»՝ 1 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու համար: «Գազպրոմը» հաստատել է գումարի ստացումը: