Բաժիններ՝

Ռուսական ատոմային հածանավը վարժանքներ կանցկացնի Նորվեգական ծովում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի «Պյոտր Վելիկի» ծանր, ատոմային, հրթիռակիր հածանավը դուրս է եկել ծով՝ մասնակցելու համար սուզանավերի հայտնաբերման ու պայմանական ոչնչացման վարաժանքներին:

Այս մասին հայտնել է Արևմտյան ռազմական օկրուգի՝ Հյուսիսային նավատորմի գծով մամլո ծառայությունը: Վարժանքներն անցկացվելու են չեզոք ջրերում՝ Նորվեգական ու Գրենլանդական ծովերի սահմանագծում:

Հյուսիսային նավատորմի շտաբի պետ, փոխծովակալ Նիկոլայ Եվմենովը հայտարարել է, որ տվյալ վարժանքի յուրահատկությունը կայանում է դրանց անցկացման վայրի մեջ. առավել հեռավոր ու հիդրոլոգիական (ջրաբանական) բարդ պայմաններով շրջան:

Վարժանքների ավարտին «Պյոտր Վելիկին» իրականացնելու է ուսումնա-մարտական տորպեդային կրակոցների ու խորքային ռումբերի արձակման համալիր: Ընդգծվում է, որ «Պյոտր Վելիկին» աշխարհի խոշորագույն հարվածային և միաժամանակ ոչ ավիակրային նավն է՝ իր ատոմային էներգետիկ սարքավորումներով:

Նավը նախատեսված է վերջրյա ու առափնյա խոշոր թիրախների ոչնչացման, ռազմանավերի միավորման հակաօդային ու հակասուզանավային համալիր պաշտպանության ապահովման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս