Դեկտեմբերի 9-ը Դոնբասում պետք է լինի «լռության օր». ԵԱՀԿ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում այսօր սկսվում է «լռության օրը», որը նախաձեռնել են Ուկրաինայի իշխանությունները: ԵԱՀԿ-ի հաշվետվության մեջ նշված է, որ գեներալ-լեյտենանտներ Ասկարովն ու Լենցովը հայտնել են, որ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի պայմանների վերաբերյալ, որը նրանց կարծիքով ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ հակաահաբեկչական գործողության անցկացման գոտում «լռության օր» պետք է լինի դեկտեմբերի 9-ին: Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի շուրջ եռակողմ շփման խմբի հերթական հանդիպումը Մինսկում պլանավորված է դեկտեմբերի 9-ին: