Բաժիններ՝

Իսրայելի վաղաժամ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2015 թվականի մարտի 17-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ինքնալուծարման ու 2015 թվականի մարտի 17-ին վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին օրենքը: Այդ ընտրությունների արդյունքներով ձևավորվելու է նոր կառավարություն ու նշանակվելու է երկրի վարչապետ:

Ընտրական կամպանիայի մեկնարկին սկիզբ դրած փաստաթուղթը հաստատել է 120 պատգամավորից 93-ը, որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել դրան: Ընդունելով ինքնալուծարման մասին օրենքը՝ պատգամավորները շարունակում են աշխատել մինչև ընտրություններ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամկետից երկու տարի շուտ ընտրողներին դիմելու որոշման մասին հայտարարել է նախորդ շաբաթ՝ չկարողանալով հաղթահարել իշխող դաշինքի ներքին կոնֆլիկտը: Ակնկալվում է, որ 2015 թվականի ընտրությունների արդյունքներով Նեթանյահուն կմնա վարչապետի պաշտոնում՝ այդ պաշտոնը զբաղեցնելով չորրորդ անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս