Բաժիններ՝

«Գազպրոմը» ստեղծում է նոր ձեռնարկություն՝ դեպի Թուրքիա գազատարի կառուցման համար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմ» ընկերությունը ստեղծում է «Գազպրոմ Ռուսկայա» ձեռնարկությունը՝ դեպի Թուրքիա գազատարի կառուցման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գազային հոլդինգի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Նրա խոսքերով՝ այդ ընկերությունը գրանցված է լինելու Սանկտ Պետերբուրգում. «Համապատասխան ընթացակարգերը մեկնարկել են այսօր: Ձեռնարկության անունը «Գազպրոմ ռուսկայա» է՝ կապված գազատարի կոմպրեսորային գլխավոր կայանի («Ռուսկայա») անվան հետ»:

Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա նոր գազատարի կառուցման մասին հայտարարվել է դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական թուրքական այցի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս