Բաժիններ՝

Վրաստանի արտգործնախարարը վաղը մեկնելու է Թուրքիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին վաղը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա, ուր և ունենալու է բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն: Նա մանրամասնել է, որ Բերուչաշվիլին հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահի, վարչապետի ու արտգործնախարարի հետ:

Բերուչաշվիլին դեկտեմբերի 10-ին Կարսում մասնակցելու է Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվելու են տարածաշրջանային համագործակցությունն ու ապագայի պլանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031