Ժնևյան քննարկումներում Վրաստանը ներկայացնելու է նոր թիմ. Կարասին
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում ակնկալում ենք տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կառուցողական ու մանրակրկիտ քննարկում:
Այս մասին ժնևյան հանդիպման նախօրեին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար, Ժնևյան քննարկումներում ռուսական պատվիրակության ղեկավար Գրիգորի Կարասինը. «Հանդիպումը նվիրված է լինելու Անդրկովկասի կայունության ամրապնդմանը: Վրաստանից Ժնև է ժամանելու նոր թիմ, մենք դեռ չգիտենք նրանց:
Հուսով ենք, որ լուրջ ու պրագմատիկ մոտեցում կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ բոլոր հարցերի քննարկման հանդեպ: Գլխավորն այն է, որ քննարկման բոլոր մասնակիցները ձգտում են կանխատեսելիության հասնել Անդրկովկասում»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    