ԵԽԽՎ-ի նախագահը դատապարտել է Ադրբեջանում Խադիջա Իսմայլովային կալանավորելը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Էնն Բրասորը խորը հիասթափություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորման կապակցությամբ.

«Կարծում եմ, որ Ադրբեջանը՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ, պետք է հարգանք ցուցաբերի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափորոշիչների նկատմամբ: Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում ինչպես Խադիջա Իսմայլովայի, այնպես էլ մյուս քաղբանտարկյալների հանդեպ կատարել կոնվենցիայի չափորոշիչները:

Խադիջա Իսմայլովան նրանց թվում է, ովքեր երկար ժամանակ համագործակցում են Եվրոպայի Խորհրդի հետ: ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ժամանակ նա պատմել է Ադրբեջանում իր և իրավապաշտպանների վրա ճնշումներ գործադրելու ապշեցուցիչ կամպանիայի մասին»:

Ադրբեջանական դատարանը դեկտեմբերի 5-ին որոշել է երկու ամսով նախնական կալանքի տակ առնել Խադիջա Իսմայլովային: Իսմայլովան մեղադրվում է ինքնասպանություն հրահրելու մեջ: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն դրանում, ապա նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս