Դևիդ Քեմերոնը վաղը կժամանի Թուրքիա
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը վաղը երկօրյա այցով ժամանելու է Թուրքիա: Քեմերոնն աշխատանքային այցով Թուրքիայում կգտնվի դեկտեմբերի 9-10-ին, որի ընթացքում հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացը, տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր և մասնավորապես Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակը: