Բաժիններ՝

Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը քննարկելու են տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին երեկ հայտարարել է, որ հաջորդ (այս – 168.am) շաբաթ մասնակցելու է իր թուրք ու ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպմանը, որը դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Կարսում:

Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ հանդիպման ժամանակ արտգործնախարները քննարկելու են տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները՝ ելնելով ընդհանուր շահերից, ինչպես նաև քննարկվելու են նախորդ հանդիպումներում ընդունված որոշումները:

Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին ընդգծել է, որ արտգործնախարարների հանդիպումների ժամանակ մանրակրկիտ գնահատական է տրվում երկկողմ ու տարածաշրջանային հարցերին: Եռակողմ հանդիպման շրջանակներում տեղի են ունենալու նաև երկկողմ հանդիպումներ: Մասնավորապես, Բերուչաշվիլին հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ:

Կարսի հանդիպումը կլինի երեք երկրների արտգործնախարարների երրորդ հադիպումը: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսին Թուրքիայում (Տրապիզոն), իսկ երկրորդ հանդիպումը՝ 2014 թվականի փետրվարին, Ադրբեջանում (Գյանջա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031