Օլանդը Մերկելին պատմել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին
BBC-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` քննարկելու համար Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր զրույցի արդյունքները:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամլո ծառայությունը, ըստ որի՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները քննարկել են ճգնաժամից դուրս գալու հեռանկարները և պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատել տվյալ ուղղությամբ:
Դրանից մեկ օր առաջ Օլանդը Ղազախստանից Փարիզ էր վերադարձել Մոսկվայով, ուր և հանդիպել է Պուտինի հետ: Այդ բանակցությունները պլանավորված չեն եղել, այցը համաձայնեցվել է վերջին օրերին: