ԵՄ-ը փորձում է Թուրքիային համոզել, որ նա միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին. աղբյուր

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այս մասին գործակալությանը հայտնել է ԵՄ-ում նրա դիվանագիտական աղբյուրը:

Առաջիկայում Թուրքիա են այցելելու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին, ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը և հումանիտար օգնության ու ճգնաժամերի կարգավորման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Նրանք կփորձեն Թուրքիային համոզել միանալ հակառուսական պատժամիջոցներին: Եթե Անկարան հրաժարվի անել դա, ապա պատվիրակությունը կփորձի Ռեջեփ Էրդողանի կառավարության հետ պայմանավորվել նրա շուրջ, որ Թուրքիան հավելյալ սննդամթերք չմատակարարի Ռուսաստանին՝ կապված վերջինիս կողմից ԵՄ-ի դեմ սահմանած պատասխան պատժամիջոցների հետ:

Եվրոպացի դիվանագետները Թուրքիա կայցելեն դեկտեմբերի 8-9-ին: Եվրահանձնաժողովի հաղորդմամբ՝ այցը կոչված է ի ցույց դնել Բրյուսելի ու Անկարայի հարաբերությունների կարևորությունը: ԵՄ-ը նաև մտադիր է ակտիվացնել Թուրքիային օգնություն ցուցաբերելը՝ կապված սիրիացի փախստականներին ընդունելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս