 
                        Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Մաքսային միության դեկտեմբերյան գագաթաժողովի նախապատրաստման հարցը
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը երեկվա հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մաքսային միության գագաթաժողովի նախապատրաստման հարցը, որը Մոսկվայում կայանալու է դեկտեմբերի վերջին:
Այս մասին նշված է Կրեմլի կայքում: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի այժմեական հարցերը, ինչպես նաև դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է ղազախական կողմը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        