Եվրոպան չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ. Պուտին
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպան չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի դեմ:
Սաակաշվիլու խոսքերով` սկզբնական շրջանում, երբ Ուկրաինան չի դիմադրել, Ղրիմից հետո առաջին վերաբերմունքը եղել է համապատասխան կերպով, սակայն ամեն ինչ փոխվել է, երբ Ուկրաինան ցուցաբերեց դիմադրելու ունակություն.
«Արևմուտքում այդպես է, եթե մարդիկ իրենք պատրաստ են պաշտպանել իրենց, ապա դա առաջացնում է համակրանք, իսկ որոշ ժամանակ անց` նաև ակտիվ օգնություն: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կպահի Ուկրաինան: Պուտինը մեկը մյուսի հետևից կրկնում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Հիտլերի դրույթները:
Պուտինը պատրաստվում է ոստյուն գործել, և եթե ճիշտ պլանավորես, ապա դա կլինի այնպիսի ոստյուն, որի ժամանակ նա կկոտրի պարանոցը: Պուտինը հիստերիայի մեջ է, նրա նպատակը նոր «գունավոր հեղափոխություններ» թույլ չտալն է:
Որպեսզի չարժանանա Քադաֆիի ճակատագրին, Պուտինը պայքարելու է մինչև վերջ: Նա կարծում է, որ դա կանխելու համար պետք է լուծել Ուկրաինայի հարցը: Սա կյանքի ու մահվան հարց է նրա համար: Սակայն դա չի նշանակում, թե նա հաղթելու է»: