 
                        Երևանից Մոսկվա մեկնող ավտոբուսը վթարի է ենթարկվել Ռոստովում
 
                                    Avtotransport.org-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 4-ին MERCEDEZ ավտոբուսը Ռոստովում բախվել է МАН բեռնատարի հետ, ինչի հետևանքով ավտոբուսի վարորդը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ: Միջադեպը գրանցվել է ժամը 13.30-ի մոտ, «Դոն» մայրուղու վրա:
Հայաստանից եկած ավտոբուսը բախվել է ճանապարհի հանդիպակաց հատվածից եկող բեռնատարի հետ: Իրավապահները ՃՏՊ-ի համար մեղավոր են համարում ավտոբուսի վարորդին: Բախման ժամանակ ավտոբուսում գտնվել է 15 ուղևոր ու 2 վարորդ: Տարվում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        