Աղվան Հովսեփյանը կասեցրել է քննչական բաժնի պետի և քննիչի լիազորությունները
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետը և բաժնի քննիչը ներգրավվել էին որպես մեղադրյալ: Ի պատասխան 168.am-ի հարցման ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ նրանց լիազորությունները դադարեցել են:
««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են Շենգավիթի քննչական բաժնի պետ Ս. Մկրտչյանի և քննիչ Հ. Մանուկյանի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը»,- նշված է պատասխանում: