 
                        Որևէ մեկը չի ճնշում մեզ, փորձում են ճնշել. Պուտին
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կարճ են նրանց բոլորի ձեռքերը, ովքեր փորձում են ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. «Որևէ մեկը չի ճնշում մեզ, փորձում են ճնշել: Կատարելապես հաստատ է, որ դա չի արվում բոլոր կողմից. նրանց ձեռքերը կարճ են, որպեսզի բոլոր կողմերից անեն դա»:
Պուտինը հայտարարել է, որ աջակցում է Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի կապակցությամբ երկրում համաներում շնորհելուն: Պուտինն ընդգծել է, որ համաներումը պետք է լինի թափանցիկ, հասկանալի ընթացակարգերով և հասարակության հետ քննարկումներով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        