Գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ ֆիլմ չդիտել
Քնելուց առաջ ֆիլմեր ու հաղորդումներ նայելը վնասակար է առողջությանը: Այս մասին, aroxj.am-ի փոխանցմամբ՝ հայտնում են մի խումբ գիտնականներ: Նրանք նշում են, որ զարգացած ու զարգացող երկրներում մոտավորապես յուրաքանչյուր երրորդ մարդ քնելուց առաջ պլանշետների, բջջային հեռախոսների, դյուրակիր համակարգիչների ու հեռուստացույցի առաջ է անցկացնում, ինչը վտանգում է առողջությունը և խաթարում է քունը:
Ըստ գիտնականների, հատկապես վտանգավոր է քնից առաջ ֆիլմեր դիտելը, քանի որ ֆիլմերի տևողությունը 1.5 ժամից ավելի է և այդ ընթացքում մարդը վնաս է հասցնում ողնաշարին, պարանոցի մկաններին ու ոսկորներին: Ըստ ուսումնասիրության, պառկած դիրքում ֆիլմ դիտելը շեղումներ ու ծռվածքներ է առաջացնում ողնաշարում ու պարանոցում:
Ի դեպ, սա միակ ուսումնասիրությունը չէ, որ ցույց է տվել ողնաշարի շեղումներ՝ նոր տեխնոլոգիաների առաջացման հետևանքով: Վերջերս մեկ այլ գիտնականների խումբ եզրակացրել է, որ սմարթֆոնների ու պլանշետների գործածման արդյունքում մարդու ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը կրկնակի է: