Բաժիններ՝

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեկ հաստատել է հաջորդ տարվա պաշտպանական բյուջեն, որը կազմել է 584.2 միլիարդ դոլար: Փաստաթղթի օգտին կողմ է քվեարկել 300 կոնգրեսական, դեմ` 119-ը:

Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեն պետք է հավանության արժանացնի Սենատը: Տվյալ բյուջեն նաև նախատեսում է 64 միլիարդ դոլար ծախսել արտասահմանում իրականացվող ռազմական գործողությունների վրա: «Իսլամական պետության» դեմ պայքարում պլանավորված է ծախսել 5 միլիարդ դոլար:

Կոնգրեսն ընդդիմանում է Գուանտանամոյի բանտի փակմանը, ուր պահում են օտարազգի ռազմագերիներին: Բացի այդ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել ռուսական արտադրության РД-180 հրթիռային շարժիչներ գնելու վրա արգելք դնելը, ինչը նախաձեռնել է սենատոր Ջոն Մաքքեյնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս